Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.75%

04.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հուլիսի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական Բանկի խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 4.75%:

ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.3% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%` 0.8 տոկոսային կետով բարձր լինելով երկրորդ եռամսյակի համար կանխատեսված մակարդակից:

“ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ ներքին միջավայրի գնաճային ճնշումները եղել են չափավոր, չնայած նախատեսված մեծածավալ բյուջետային ծախսումների արդյունքում երկրորդ կիսամյակում հնարավոր է գնաճային ճնշումների ուժգնացում, իսկ արտաքին միջավայրի գնաճային ճնշումները հիմնականում արտահայտվել են հացահատիկի միջազգային գների աճով, որոնց հետագա միտումների վերաբերյալ սպասումներն անորոշ են: Այս իրավիճակում դրամավարկային քաղաքականությունը նպատակ ունի մեղմել գնաճային սպասումները և գնաճը պահպանել նպատակային մակարդակում”, - հայտեցին ԿԲ մամլո ծառայությունում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7379
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW