ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հրավառությունների անցկացման վայրը, ժամն ու մյուս պայմանները կանոնակարգող նախագծին:Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կոչված է լուծելու քաղաքացիների բարձրացած խնդիրները՝ արգելելով հրավառությունների անցկացումը ոչ սահմանված վայրերում եւ ժամերին:Նախագծի համաձայն՝ սահմանված պահանջները խախտող կազմակերպություններն ու անձիք կենթարկեն վարչական տուգանքի՝ առաջին անգամ՝ 1 մլն դրամի եւ երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջներն ու պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Tweet Դիտում՝ 2887