“Հայկական մտածելակերպ ունեցող բանկը վերափոխվում է միջազգային չափանիշների վրա հիմնված եվրոպական բանկի”
03.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
03.07.2007
“Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am վեբ կայքին
- Կորպորատիվ կառավարման ներդրումը համարվում է Հայաստանի բանկային համակարգի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը: Ի՞նչ արվել այս ուղղությամբ “Յունիբանկում”:
- “Յունիբանկում” եզրափակիչ փուլ է մտել կառավարման համակարգի բարեփոխման լայնածավալ աշխատանքը: Լրացվել է բանկի Խորհրդի կազմը, որի անդամներից յուրաքանչյուրի վրա դրվել է պարտականությունների իր մասը: “Յունիբանկի” գործունեության կոնկրետ ուղղությունների համար պատասխանատու տնօրենները կազմավորել են բանկի վարչության կազմը:
Կազմակերպչական տեսանկյունից ավելի արդյունավետ եւ բովանդակային արդյունքների ապահովման համար բանկում ձեւավորվել են մշտական հանձնաժողովներ եւ կոմիտեներ, որոնք ղեկավարվում են բանկի Խորհրդի անդամների կողմից: Դրանց թվում են անձնակազմի աշխատանքի գնահատման կոմիտեն, ներդրումային կոմիտեն եւ այլն: Փաստորեն, այսօր Խորհրդի բոլոր անդամներն ու բանկի բաժնետերերը տեղյակ են բանկում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների եւ գործընթացների մասին:
Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը մեր բանկում թելադրված էր նրանով, որ բանկի գործունեությունն ակտիվորեն ընդլայնվում է եւ այդ պայմաններում անհնար է, որ ողջ տեղեկատվությունը տնօրինի միայն Խորհրդի կամ վարչության նախագահը:
Արդեն այսօր կորպորատիվ կառավարման ներդրված չափանիշերով մենք համապատասխանում ենք միջազգային պահանջներին: Բարեփոխումները համահունչ են նաեւ այն աշխատանքին, որն իրագործվում է “Յունիբանկում” ABN AMRO-ի “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի շրջանականերում:
- Ինչպե՞ս է ներդաշնակեցվում ABN AMRO-ի ծրագիրը տեղական պայմաններին:
- ABN AMRO մասնագետների արհեստավարժության բարձր մակարդակը նպաստեց նրան, որ ծրագիրը ներդաշնակեցվել է ոչ միայն Հայաստանի, այլեւ կոնկրետ “Յունիբանկի” պայմաններին: ABN AMRO-ի մասնագետները տեղում ուսումնասիրում են իրավիճակն ու բանկի ղեկավարության հետ համատեղ համապատասխան որոշումներ են կայացնում:
Ծրագրի ներդրումը մեզ համար նշանակում է կորուստների զգալի նվազեցում, հաճախորդների սպասարկման նոր որակյալ մակարդակ, բանկի իմիջի բարձրացում: Եւ ամենակարեւորը` այս գործընթացի հիմնական գաղափարը կայանում է մտածելակերպի փոփոխության մեջ. հայկական մտածելակերպ ունեցող բանկը վերափոխվում է միջազգային չափանիշների վրա հիմնված եվրոպական բանկի:
- Հայաստանի Բանկերի Միության վերջին տարեկան ժողովում նշվեցին բանկային համակարգի արդյունավետ զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, որոնց թվում` ներգրավվող եւ տեղաբաշխվող միջոցների տոկոսադրույքների միջեւ սփրեդի բարձր ցուցանիշը, ինչպես նաեւ բանկային ոլորտում հաճախորդների ներգրավվման ցածր մակարդակը:
- Հայաստանում բարձր սփրեդի խնդիրը պայմանավորված է բանկերի "ագահությամբ", հաճախորդներին համարժեք տոկոսադրույքներ առաջարկելու ցանկության բացակայությամբ:
Այսօր “Յունիբանկի” ավանդների տոկսոադրոյքը կազմում է 10%, իսկ տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը` 14-15%-ի սահմաններում:
Համապատասխանաբար, մեր բանկում տոկոսադրույքի սփրեդը կազմում է 4-5%:
Տարբեր գնահատականներով, որպեսզի բանկը կարողանա ապահովել տրամադրվող ծառայությունների ինքնարժեքը, տոկոսադրույքի սփրեդը պետք է միջինը կազմի 3%:
Ֆիզիկական անձանց ավանդների առումով “Յունիբանկն” այսօր գտվում է առաջին տեղում, ինչն ոգեշնչող է եւ միաժամանակ պարտավորեցնող: Մարդիկ վստահում են մեր բանկին, յուրաքանչյուր ամիս մենք գրանցում ենք հիմնական ցուցանիշների զգալի աճ: Տարեսկզբից բանկի ակտիվներն աճել են 13 մլրդ դրամով, հասնելով 43 մլրդ դրամի ցուցանիշին:
Ինչ վերաբերվում է երկրի բանկային ոլորտում բնակչության ներգրավվման խնդրին, ապա ես բազմիցս արտահայտվել եմ այս խնդրի մասին` Հայաստանի բնկաչության առնվազն 60%-ը չի օգտվում բանկային ծառայություններից:
Վերջերս հանդիպեցի USAID հայկական գրասենյակի ֆինանսական բարեփոխումների հարցերով համակարգողի հետ, եւ առաջարկեցի բնակչության լայն շերտերի համար իրականացնել տեղեկատվական-բացատրողական աշխատանք: Անկասկած, բանկերը վարում են ակտիվ գովազդային արշավներ, սակայն հավանական հաճախորդները հաճախ պատկերացում չունեն առաջարկվող ծառայությունների մասին:
Վստահ եմ, որ նմանատիպ տեղեկատվական-բացատրողական ակցիան արդյունավետ կլինի: Որպես ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ Ավանդների փոխհատուցման երաշխավորման հիմնադրամի գործունեության մասին պատմող ակցիայից հետո, որն անցկացվեց Կենտրոնական բանկի կողմից, գրանցվեց բնակչության ավանդների աճ:
Բանկերն իրենք պետք է բացեն դռները հաճախորդների առջե, նրանց առաջարկելով շահավետ, շուկայի օրենքներին համապատասխանող համագործակցության պայմաններ: Այսօր Հայաստանի բանկային համակարգն ունի նվազագույնը 10 անգամ աճելու ներուժ, ինչով եւ պայմանավորված է միանգամից 5 արտասահմանյան բանկերի ցանկությունը մուտք գործել ՀՀ ֆինանսական շուկա:
- Դուք բազմիցս նշել եք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի բանկային համակարգի զարգացման հիմնական առաջնահերթություններից է: Ինչպիսի՞ նոր ծառայություններ կմատուցի “Յունիբանկը” իր հաճախորդներին:
- Այն փաստը, որ մեր բանկում գոյություն ունի նոր տեխնոլոգիանների առանձին դեպարտամենտ, խոսում է այդ մեր յուրահատուկ վերաբերմունքի մասին այդ ոլորտի հանդեպ:
“Յունիբանկը” աշխատում է մի շարք նոր ծառայությունների վրա: Մասնավորապես, ակտիվ ջանքեր ենք գործադրվում մոբիլ բանկինգի ներդման համար, որը, վսߕUРեմ, շարժիչ ուժ կհանդիսանա երիտասարդ սերունդի համար: Աշխատանքներ են տարվում ֆիքսված հեռախոսաացանցի աշխատանքի գոտուց դուրս գտնվող բանկոմատները GPRS-ցանցին միացնելու ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք մեր բանկոմատներով ծածկել Հայաստանի ողջ տարածքը, դրանց թիվը հասցնելոբ 60-ի` հետզհետե ներդնելով cash-in գործառույթը:
Աշխատանքներ ենք տանում նաեւ “Յունիբանկի” մասնաճյուղերի ցանցում հաճախորդների on-line սպասարկման համար:
Նշեմ նաեւ, որ մոտ ժամանակներս UNIstream դրամական փոխանցումների համակարգի հաճախորդները կսկսեն սպասարկվել պլաստիկ քարտերով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: