«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը 2017-ին $5 մլրդ հասույթ է արձանագրել
10.01.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://penguininternational.com.au


«Մեզ համար մեծ ձեռքբերում է ռեկորդային $5 մլրդ ընդհանուր հասույթ գրանցելը եւ 50 000 աշխատակից ունենալը: Այս ամենին հասել ենք մեր աշխատակիցների հմտությունների, աշխատասիրության եւ նվիրվածության շնորհիվ: Այժմ մենք ունենք ամուր հարթակ՝ ստեղծելու հաջորդ սերնդի մասնագիտական ծառայություններ մատուցող մեր ուզած կազմակերպությունը: Ես հպարտ եմ եւ ոգեւորված առաջնորդելու «Գրանթ Թորնթոն»-ը հենց այս ժամանակահատվածում, երբ սկսում ենք մեր պատմության հաջորդ գլուխը»,- ասել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Փիթեր Բոդինը:
2017թ. սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը գրանցել է հետեւյալ արդյունքները՝
- Կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է $5 մլրդ՝ գրանցելով 6,3% աճ տեղական արժույթով եւ 4,5% դոլարով՝ Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան եւ Աֆրիկյան տարածաշրջանում կայուն աճի շնորհիվ:
- Ավելի քան 5,5%-ով ավելացել է «Գրանթ Թորնթոն» ընկերությունների աշխատակազմը՝ հասնելով 49,601-ի 130-ից ավելի երկրներում:
- ԱՊՀ տարածաշրջանը 2017թ. կրկին կայուն աճ է ունեցել՝ ավելի քան 14%:
- Տարվա ընթացքում նոր հնարավորություններ են ստեղծվել՝ շնորհիվ Ավստրալիայում, Կանադայում, Կոստա Ռիկայում, Դանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Իսրայելում, Լեհաստանում, Հարավային Աֆրիկայում, Սանտա Լուչիայում եւ Շվեդիայում ունեցած միավորումների եւ ձեռքբերումների, ինչպես նաեւ այլ գործարքների:
- Ամենաբարձր ցուցանիշը եղել է աուդիտորական ծառայություններինը՝ ընդհանուր հասույթի 41%-ը ($2.053 մլրդ + 1.8%), 35%-ը ($1.736 մլրդ + 4.1%) բաժին է ընկնել խորհրդատվական ծառայություններին, 21%-ը ($1.045 մլրդ + 2.1%)՝ հարկային ծառայություններին, 3%-ը ($156 մլն)՝ այլ ծառայություններին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: