Կառավարությունը կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը

21.12.2017 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #«Վեոլիա ջուր»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մեղմել «Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագինը:  



Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով՝ օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որում առաջարկվել էր 1 խմ դիմաց այն սահմանել 194,3 դրամ (ներառյալ` ԱԱՀ-ն), իսկ դեկտեմբերի 10-ին ՀԾԿՀ-ն այն բավարարել էր 191,4 դրամ չափով:

«Սակագնի բարձրացմամբ բաժանորդների համար լրացուցիչ բեռ չառաջացնելու նպատակով որոշման նախագծով առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա ջուր»-ին տրամադրել սուբսիդիա՝ 2018թ. ընթացքում նախկին 180 դրամ/խմ սակագինը պահպանելու համար»,- ասել է Արսեն Հարությունյանը:
Դիտում՝ 2936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW