Հայաստանցիները սկսել են ավելի շատ ծախսել բարեգործական նպատակներով. նման փոխանցումների ծավալը մեկ տարում ավելացել է 2,8 անգամ:Այս եզրակացությանն են եկել Яндекс.Деньги-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով հայաստանցի օգտատերերի կողմից 2016թ. դեկտեմբերից 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարված փոխանցումները (համեմատությունը կատարվել է դրան նախորդող տարվա հետ):Ուսումնասիրության համաձայն՝ մեկ հայ օգտատերի բաժին է ընկել միջինում տարեկան մեկ առցանց նվիրատվություն: Բարեգործության գումարի միջին չափն ավելացել է գրեթե 3 անգամ՝ հասնելով 5870 դրամի: Ղազախստանում, օրինակ, այդ ցուցանիշը կազմել է 9092 դրամ, Ռուսաստանում՝ 5935 դրամ, իսկ Բելառուսում՝ 4209 դրամ (համարժեք գումար): Яндекс.Деньги-ում նշել են, որ այսօր Яндекс.Касса-ի միջոցով վճարումներ ընդունում են ավելի քան 75 հազ. առցանց հարթակներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ այնպիսի բարեգործական հիմնադրամներ, ինչպիսիք են Greenpeace-ը, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»-ը, «Նվիրի՛ր կյանք»-ը: Tweet Դիտում՝ 11491