ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վարկային պրոդուկտ թոշակառուների համար

05.12.2017 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Վարկային գիծ թոշակառուներին»
ՎՏԲ-Հայաստան Բանկը hատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» վարկատեսակը՝ 0% տոկոսադրույքով:

Ինչպես նշել են բանկում, այս պրոդուկտը հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին տրամադրվող վարկային գիծ է՝ դրամով: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի հիմնական պայմաններն են՝

- Տարիքը՝ մինչեւ 78 տարեկան թոշակառուներ,
- Առավելագույն գումարը՝ կենսաթոշակի եռապատիկ չափը,
- Առավելագույն ժամկետը՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ),
- Ամսական միջնորդավճարը վարկի սահմանաչափի գումարից՝ 1,5%,
- Քարտի սպասարկումը եւ կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝ անվճար:

«Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW