ՎՏԲ-Հայաստան Բանկը STP Award 2016 մրցանակի է արժանացել

27.11.2017 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Citibank #STP Award 2016
Citibank միջազգային բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է STP (Straight Through Processing) Award 2016 մրցանակը՝ միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի համար:  

«STP մրցանակը հաստատում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգային հաշվարկների համակարգում որակի բարձր չափանիշներին, որոնց կատարումն ապահովում է վճարումների իրականացումն ավտոմատ ռեժիմով՝ առանց մեխանիկական մշակման»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ STP Award 2016 մրցանակը շնորհվում է Citibank-ի գործընկեր բանկերին ամբողջ աշխարհում, որոնք ապահովել են վճարումների քանակի եւ վճարային հրահանգների ձեւավորման որակի լավագույն հարաբերակցությունը:
Դիտում՝ 5897

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW