Երեւանում քննարկվել է ԱՊՀ երկրների վճարային համակարգերի ինտեգրումը

24.11.2017 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իշխան Մխիթարյան #ArCa
Հոկտեմբերին ArCa վճարային համակարգում «Միր» քարտերով օրական ավելի քան 200 գործարք է կատարվել, այն դեպքում, երբ նման առաջին գործարքներն իրականացվել են 2017թ. օգոստոսին:

Այս մասին հայտել է «Արմենիան Քարդ» ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը՝ ԱՊՀ երկրների Ազգային վճարային համակարգերի եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների աշխատանքային երկրորդ հանդիպման ժամանակ, որը կայացել է նոյեմբերի 22-23-ին Երեւանում:

«Ներկայում ռուսաստանյան քարտերը Հայաստանում կիրառության բավական լայն աշխարհագրություն ունեն՝ Երեւան, Գյումրի, Սեւան, Արմավիր եւ Հայաստանի այլ շրջաններ: Ինչ վերաբերում է գործարքների ծավալին, ապա դրա հիմնական մասը՝ 58,6%-ը, բաժին է ընկնում Երեւանին, 14,9%-ը՝ Գյումրիին, 7,2%-ը՝ Ծաղկաձորին: Ակնկալում ենք, որ «Միր» քարտերով գործարքների քանակը զբոսաշրջային սեզոնին կավելանա»,- ընդգծել է Իշխան Մխիթարյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն էլ ասել է, որ Հայաստանում ներկայում թողարկված է 1,6 մլն քարտ:

«Մեր քաղաքացիները դեռ մեծամասամբ օգտվում են միջազգային վճարային համակարգերի քարտերից: Սակայն ակնկալում ենք, որ ռուսաստանյան վճարային համակարգի հետ մեր համագործակցության զարգացմանը զուգահեռ` հայաստանյան քարտերի քանակն ապագայում կգերազանցի այլ քարտերի թիվը»,- նշել է ԿԲ ներկայացուցիչը:

«Վճարային քարտերի ազգային համակարգ» ԲԸ (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլյովն էլ ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում առկա են կարգավորման առանձնահատկություններ եւ խնդիրներ՝ կապված այլ վճարային համակարգերի հետ ինտեգրման հետ, «սակայն իրենք ծրագրում են մինչեւ 2019թ. վերջն ավարտին հասցնել ԵԱՏՄ-ում միասնական վճարային տարածքի ձեւավորումը»:

Ինչպես հայտնել են «Արմենիան Քարդ» ընկերությունում, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի Ազգային վճարային համակարգերի եւ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ:
Դիտում՝ 7649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW