Եգիպտոսի բամբակի եւ բամբակյա գործվածքեղենի արտադրության մեջ մասնագիտացած Wassef Group-ը մտադիր է Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտում ընկերություն հիմնել:Այս մասին նշել է ընկերության ղեկավար, սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:Գործարարի խոսքով՝ հայաստանյան աշխատուժն աշխարհում լավագույններից է, եւ հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։Հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախապատրաստական աշխատանքները եւ անհրաժեշտ ուսումնասիրությունները: Wassef Group-ը մասնագիտացած է արտադրական բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային եւ կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձեւավորում, կար եւ փաթեթավորում։ Այն արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։ Tweet Դիտում՝ 2717