«Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը եւ Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումում ներկայացրել են «Լիդիանի» կողմից իրականացվող ծրագրերը: Արմեն Ստեփանյանը ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված «Լիդիանի» նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետեւելով: Ներկայացվել է նաեւ հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը: Ջո Թրեվիքը, որը նաեւ կենսաբազմազանության խնդիրների շուրջ «Լիդիանի» հիմնական խորհրդատուներից է, ինչպես նաեւ Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականը, համանախագահել է միջազգային սիմպոզիումը՝ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից: Ջո Թրեվիքը եւ Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաեւ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում: Կենսաբազմազանության մի շարք մասնագետներ համարում են, որ «Լիդիանի» մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման եւ հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ «Լիդիանը» իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ: Tweet Դիտում՝ 6479