Evocabank-ը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները

22.11.2017 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #հիփոթեք
Evocabank-ը վերանայել է հիփոթեքային վարկերի պայմանները՝ իջեցնելով տոկոսադրույքները:

Բանկում նշել են, որ այսուհետ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հիփոթեքային դրամային վարկերը կտրամադրվեն 8% տարեկան տոկոսադրույքով՝ նախկին 9%-ի փոխարեն, իսկ բանկի սեփական միջոցներով տրամադրվող դրամային վարկերը՝ 13-17%-ով՝ նախկին 18-24%-ի փոխարեն:

Վարկերը տրամադրվում են բնակելի անշարժ գույք գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով: Շահառուները կարող են լինել 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնց եկամտի հիմնական աղբյուրը Հայաստանում է: Վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկախիկ տարբերակով՝ մինչև 15 տարի մարման ժամկետով, ինչպես բանկի սեփական միջոցներով, այնպես էլ տարբեր վարկային ծրագրերի շրջանակում՝

Բանկի սեփական միջոցներով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն են՝
    - դրամ՝ 13-17%,
    - դոլար՝ 9-12%,
    - եվրո՝ 8-10%:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի դեպքում՝
    -  դրամ՝ 8%՝ նախկին 9%-ի փոխարեն, որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, իսկ մարզերում՝ 4%-ը:

«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրով՝  
    -  դրամ՝ 12-13%:

Evocabank-ում հիշեցրել են, որ վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկի ցանկացած գրասենյակ:
Դիտում՝ 3599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW