ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:«Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:Նոյեմբերի 22-ն արդեն կայացած ավանդույթ է բանկային ոլորտի համար եւ պարտավորեցնող վերագնահատման նոր մեկնակետ:Բանկային համակարգից սպասումները շատ են ու բազմապիսի, բայց չափազանց կարեւոր է կշռադատված, նպատակային զարգացման ճանապարհից շեղումը բացառելը, քանի որ այսօր մարտահրավերներին դիմակայելու եւ դրանց միջոցով ամրանալու, սովորելու բացառիկ հնարավորություն ունի ամբողջ համակարգը:Մեր բոլորի պրոֆեսիոնալիզմով, նոր գիտելիքներն ու հմտություններ ձեռք բերելու ունակությունով է պայմանավորվելու համակարգի ապագա զարգացումն ու կայունությունը:Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն եւ ներդաշնակություն աշխատանքում եւ անձնական կյանքում»,- ասված է ուղերձում: Tweet Դիտում՝ 5315