Տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին արագացել է
20.11.2017 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rce.by

Համեմատության համար նշենք, որ հունվար-սեպտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 5,1%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4,1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 0,9%-ով:
Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 13,9%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,7%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,9%-ով: 2017թ. հունվար-հոկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,6%-ի չափով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին ավելացել է 22,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 19,4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24%-ով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: