Հագուստ եւ կոշիկ արտադրող հայաստանյան 24 ընկերություն ներկայացվել է նոյեմբերի 15-16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթեւ արդյունաբերության գործարար հարթակում:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ հայաստանյան ընկերությունները Bee-Together հարթակում ներկայանում են արդեն 4-րդ անգամ:Bee-Together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի եւ կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ եւ բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (outsourcing): Այս տարի Bee-Together-ին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից: «Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակնկալվում է նոր պայմանագրերի կնքում»,- ասված է հաղորդագրությունում:Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO)՝ նախարարության հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում: Tweet Դիտում՝ 3540