Հայաստանն ու Նիդեռլանդներն ակտիվացնում են գործարար կապերը

16.11.2017 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Անկի Բրուկերս-Քնոլ
Հայաստանն ու Նիդեռլանդները կակտիվացնեն առեւտրատնտեսական համագործակցությունը:

Գործակցության հեռանկարներն այսօր Երեւանում քննարկել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Նիդեռլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձեւավորված նպաստավոր օրենսդրական դաշտին եւ ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները»,- ասել է Կարեն Կարապետյանը:  

Վարչապետը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության եւ այլ ոլորտներում գործակցության զարգացումը:  

«Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարեւոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջեւ: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու եւ հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան»,- ասել է Անկի Բրուկերս-Քնոլը:

Նա կարեւորել է Կարեն Կարապետյանի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:
Դիտում՝ 2513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW