Կոնվերս Բանկը կմասնակցի Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառին

16.11.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառ
Կոնվերս Բանկը նոյեմբերի 17-ին կմասնակցի Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառին:

«Մենք կարեւորում ենք բանկի աշխատանքներում երիտասարդ կադրերի ներգրավումը, նրանց ակտիվ մասնակցությունը նոր՝ ժամանակի պահանջներին համահունչ պրոդուկտների եւ ծառայությունների մշակման եւ ներդրման գործընթացում: Տոնավաճառի ընթացքում բանկն այցելուներին է ներկայացնելու տեղեկատվություն թափուր հաստիքների վերաբերյալ՝ պոտենցիալ աշխատակիցներին առաջարկելով մրցունակ աշխատավարձ, ինչպես նաեւ պարգեւավճարների եւ խրախուսումների ճկուն համակարգ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ նախքան թափուր հաստիքների համալրման համար հայտարարվելիք մրցույթը՝ բանկը շահագրգիռ անձանց անվճար վերապատրաստվելու հնարավորություն է տրամադրելու:
Դիտում՝ 3521

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW