Անչափահասներին արգելված ապրանքների վաճառքը խստորեն կպատժվի

16.11.2017 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ծխախոտ #ալկոհոլ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է անչափահասներին արգելված արտադրանքների վաճառքի խնդրին:

«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլե, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված։ Ներկայում գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները եւս բավարար չեն»,- ասել է վարչապետը:

Արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքների վաճառելու, ինչպես նաեւ տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Դիտում՝ 2254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW