ԱԶԲ-ն $6 մլն վարկ կտրամադրի «Ֆինքա»-ին
15.11.2017 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ֆինքա» ՈՒՎԿ

ՈՒՎԿ-ում նշել են, որ ԱԶԲ-ի տրամադրած ֆինանսավորումը հաջորդ տարիների ընթացքում կապահովի «Ֆինքա»-ին անհրաժեշտ դրամական միջոցներով, որոնք ընկերությունը կուղղի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ ֆերմերների եկամուտների մակարդակի եւ զբաղվածության բարձրացմանը՝ առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ե՛ւ դրամով, ե՛ւ դոլարով:
«Նախաձեռնության հիմնական նպատակն է ֆինանսական ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնել միկրո եւ փոքր բիզնեսներին՝ նպաստելով դրանց զարգացմանը, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ իր բարերար ազդեցությունը կունենա ընդհանուր տնտեսության վրա: «Ֆինքա»-ն, ֆինանսավորելով ցածր եկամտաբերություն ունեցող գործարարներին, իր մասնաճյուղերի լայն ցանցի շնորհիվ շեշտը կդնի հատկապես գյուղական համայնքներում գործունեություն ծավալած անհատներին ֆինանսական ծառայություններ մատուցելու կարեւորագույն խնդրի վրա: Այսպիսով՝ կներդրվի մի համակարգ, որը կնպաստի բնակիչների ֆինանսական ինտեգրմանը՝ անկախ նրանց գործունեության վայրից»,- ասված է հաղորդագրությունում:
«Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի զարգացման դինամիկայից, այսպիսով՝ երկրի բարգավաճումը ապահովելու համար անհրաժեշտ է բիզնեսներին առաջարկել ֆինանսավորման ճիշտ լուծումներ: Ասիական զարգացման բանկը հպարտ է աշխատել «Ֆինքա»-ի հետ եւ հասցնել ֆինանսական ծառայություններն այն տարածաշրջաններ, որտեղ ֆերմերային եւ տնային տնտեսությունները դեռեւս ունեն դրանց հասանելիության խնդիրը»,- նշել է ԱԶԲ Մասնավոր հատվածի գործառնական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմեն:
««Ֆինքա»-ն եւ Ասիական զարգացման բանկը համընդհանուր մոտեցում ունեն աղքատության դեմ պայքարի եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցում: Այսպիսով, համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ հատկապես լավ հնարավորություն է «Ֆինքա»-ի համար՝ իրականացնելու ցածր եկամուտ ունեցող բիզնեսներին բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելու իր ձգտումը: Ներգրավված դրամական միջոցների զգալի հատվածը կուղղվի գյուղ վարկերի պորտֆելի ընդլայնմանը»,- ասել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
ԱԶԲ-ն նաեւ տեխնիկական աջակցություն կցուցաբերի «Ֆինքա»-ին՝ օգնելով ներդնել վարկային սքորինգի նոր համակարգ եւ ստանալ ֆինանսական կազմակերպություններում հաճախորդների պաշտպանությանն ուղղված միջազգային Smart ծրագրի հավաստագիր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: