ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Սուպեր Քարտ» պրոդուկտը

14.11.2017 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկը #Սուպեր Քարտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է «Սուպեր Քարտ» նոր պրոդուկտը, որը տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ է:

Բանկում նշել են, որ հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճարը (վարկային սահմանաչափի 1,4%-ը):

«Պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել եւ պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: «Սուպեր Քարտը» ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ»,- նշել են բանկում:

«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:

«Սուպեր Քարտի» վարկային գծի առավելագույն ժամկետը մինչեւ 2 տարի է, իսկ առավելագույն գումարը՝ հաճախորդի եկամտի մինչեւ վեցապատիկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են նոր պրոդուկտով վարկավորման առավելությունները՝

- Վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
- Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր,
- Դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
Դիտում՝ 7248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW