«Զվարթնոց» օդանավակայան-Երեւան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07:00-22:00-ը՝ 30 րոպե, 22:30-07:00-ը՝ 1 ժամ միջակայքով։ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: 20.07.2017 | 10:38 Երեւան-«Զվարթնոց» երթուղին արդարացնում է իրեն Վերջնակետից՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղեւորվելիս, ավտոբուսը կանգառներ է կատարում Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարեւանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:Միաժամանակ, երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով ուղեւորները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել նաեւ իրենց բանկային քարտերով։Երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։ Tweet Դիտում՝ 8869