Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը

08.11.2017 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Shopping Card
Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար:

«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար եւ հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0% տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով»,- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:

Ինչպես նշել են բանկում, վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

«Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա, 15 րոպեում:  Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդն անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը»,- ընդգծել է Գրիգորի Բաղդասարյանը:

Բանկում տեղեկացրել են, որ իրենց գործընկերային ցանցում ներկայում ընդգրկված են «Էլդորադո», «Կոալա», «ԷՍ Կահույք» եւ «Բիանկի» խանութները, եւ նրանց թիվը հետագայում ավելանալու է:
Դիտում՝ 27980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW