Հունվար-հոկտեմբերին օդային ուղեւորահոսքն աճել է 22,7%-ով

06.11.2017 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #«Շիրակ» #քաղավիացիա
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ուղեւորահոսքը 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2 154 092 մարդ, որը 22,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ հոկտեմբերին երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 231 909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12,5%-ով:

Հոկտեմբերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7,4%-ով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 18,8% աճ:

«Զվարթնոց»-ում հունվար-հոկտեմբերին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42,2%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հոկտեմբերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 183 մարդ: 2016թ. նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 624 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում հունվար-հոկտեմբերին ուղեւորահոսքը կազմել է 77 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 689 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 19,2%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:
Դիտում՝ 1835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW