Ամերիաբանկն այսօր ներկայացրել է վարկավորման հատուկ արշավներ՝ նախատեսված ՓՄՁ-ների եւ ֆիզիկական անձանց համար:Բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարկավորման առաջարկները գործելու են մինչեւ դեկտեմբերի 30-ը:«Ամերիաբանկը ՓՄՁ-ներին տրամադրում է վարկ՝ հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես՝ յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ՝ կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից եւ իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից: Արշավի շրջանակում, համադրելով ներկայացված երեք ցուցանիշները, ՓՄՁ-ն կարող է վարկավորվել՝ դրամի դեպքում՝ 10,5%-ով, դոլարի դեպքում՝ 6,5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով»,- նշել է Արման Բարսեղյանը: Նա ներկայացրել է նաեւ ֆիզիկական անձանց համար հիփոթեքային վարկերի հատուկ առաջարկը:«Բանկը մեկնարկել է անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման վարկավորման արշավ, որի շրջանակում վարկավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները եւ առաջարկվող գրավի առարկան: Արշավի շրջանակում համադրելով հաճախորդի վարկունակությունը եւ վարկի ապահովությունը՝ Ամերիաբանկը կառաջարկի վարկի տոկոսադրույք՝ դրամի դեպքում՝ սկսած 10%-ից, դոլարի դեպքում՝ սկսած 7%-ից, եվրոյի դեպքում՝ սկսած 5,5%-ից»,- պարզաբանել է Արման Բարսեղյանը: Հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել մինչեւ 20 տարի ժամկետով:Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ամերիաբանկի մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը բանկի ֆեյսբուքյան էջում կպատասխանի վարկավորման հատուկ առաջարկներին վերաբերող հարցերին: Tweet Դիտում՝ 4499