Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում եզրափակիչ փուլ է անցել

12.10.2017 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #virtual Banking #SimArch Group
Ամերիաբանկը բանկերի միջեւ անցկացվող ակտիվների եւ պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում (virtual Banking) դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Այն կանցկացվի նոյեմբերի 23-ին Հաագայում:

Բանկում հայտնել են, որ եզրափակիչ փուլ դուրս է եկել եւս 3 ընկերություն՝ Bancop SA-ն (Պարագվայ), Supervielle-ն (Արգենտինա) եւ Ficohsa-ն (Հոնդուրաս):

Մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից:

«Մրցույթը վերաբերում է բանկերում ակտիվների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստելու ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային եւ նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից՝ ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակում, եւ ֆինանսավորվել FMO-ի՝ Նիդեռլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի՝ KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի եւ PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

«SimArch Group-ը դեռեւս 1999-ից առաջարկում է նորարարական եւ առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են ABN AMRO-ն, ING-ն, FirstRand-ը, Dexia-ն»,- տեղեկացրել են բանկում:
Դիտում՝ 16882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW