Նոբելյան մրցանակ՝ տնտեսագիտությունն ու հոգեբանությունը միավորելու համար

10.10.2017 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նոբելյան մրցանակ #Ռիչարդ Թալեր
2017թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի Ռիչարդ Թալերը՝ վարքագծային տնտեսագիտության ուսումնասիրության գործում ներդրած ավանդի համար:

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Նոբելյան հանձնաժողովը, Ռիչարդ Թալերն իր աշխատություններում «տնտեսագիտությունը միացրել է հոգեբանության հետ»:

Նա հետազոտել է «սահմանափակ ռացիոնալության, սոցիալական նախասիրությունների եւ ինքնակառավարման պակասի» հետեւանքները եւ ներկայացրել, թե ինչպես են  բնավորության այդ գծերը կանոնավոր կերպով ազդում մարդկանց որոշումների եւ շուկայական արդյունքների վրա:

Օրինակ, իր փորձերից մեկում նա եկել է այն եզրակացության, որ մարդիկ ավելի շատ գնահատում են իրենց ունեցած իրերը, քան նրանք, որոնց իրենք չեն տիրապետում: Այստեղ գործում է ունեցածը կորցնելու վախը:


Փաստացի, մարդիկ ցանկացած իրի արժեքը գնահատում են համեմատության մեջ:

Նոբելյան հանձնաժողովի նշումներում բերված է զեղչերի օրինակը: Ապրանքի վրա տեսնելով զեղչի նշանը՝ մարդն այն ավելի բարձր է գնահատում, քան այն ապրանքները, որոնք վաճառվում են միեւնույն գնով՝ սակայն առանց զեղչի:

Թալերը ներկայացրել է բազմաթիվ փորձեր, որոնք ցույց են տվել, որ ընկալման առանձնահատկությունների պատճառով մարդիկ չեն կարող լիարժեք ռացիոնալ որոշում ընդունել:

Այսպես, տաքսիստը պետք է կազմակերպի իր աշխատանքային օրը՝ թողնելով ժամանակ իր, իր ընտանիքի եւ նաեւ հանգստի համար: Դրա համար նա ամեն օր նպատակ է դնում վաստակել որոշակի ծավալով գումար, որին հասնելուց հետո վերադառնում է տուն:

Արդյունքում, այնպես է ստացվում, որ այն օրերին, երբ հաճախորդները շատ են, եւ կարելի է ավելի շատ վաստակել, տաքսու վարորդը շուտ է տուն գնում, իսկ այն օրերին, երբ հաճախորդները քիչ են, նա աշխատանքի վայրում ավելի երկար է մնում: Եթե նա կիրառեր այլ մոտեցում, ապա կկարողանար ավելի քիչ աշխատել եւ ավելի շատ վաստակել:

Ռիչարդ Թալերը 72 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ում եւ դասավանդում Չիկագոյի համալսարանում: Տնտեսագետն ունի ակտիվների կառավարման սեփական ընկերությունը՝ Fuller & Thaler Asset Management: 2015-ին նա նկարահանվել է հոլիվուդյան «Իջեցման խաղ» (The Big Short) ֆիլմում:
Դիտում՝ 7306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW