Հայտնի են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես ակցիայի հաղթողները

09.10.2017 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mastercard #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard միջազգային վճարային համակարգը հոկտեմբերի 8-ին ամփոփել են #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները եւ պարգեւատրել հաղթողներին:

Ակցիան անցկացվել է հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ի ժամանակահատվածում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard քարտապանների համար:

Համաձայն պայմանների՝ ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, որոնք համապատասխան ժամանակահատվածում կատարել են 300 000 դրամ եւ ավելի գումարի անկանխիկ վճարումներ՝ ՀՀ եւ արտերկրի առեւտրի եւ սպասարկման կետերում եւ ինտերնետ միջավայրում, մասնակցել են 100 000 դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների, ինչպես նաեւ գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը տեղի է ունեցել «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնի ատրիումում՝ խաղարկության մասնակիցների ներկայությամբ եւ ուղիղ եթերով հեռարձակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆեյսբուքյան էջում:

Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով: 100 000 դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներ են դարձել բանկի քարտապաններ Գայանե Դանիելյանը, Վարդան Կարապետյանը, Առուշան Ղազարյանը, Գուրգեն Մուրադյանը, Հրաչ Վարդանյանը, Ֆաթիմա Գրիգորյանը, Դավիթ Կարապետյանը, Ռիմա Հարությունյանը, Անուշ Խառատյանը եւ Կամո Թովմասյանը:

Իսկ գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենան, շահել է բանկի աշխատավարձային նախագծի աշխատակից՝ բժիշկ-վիրաբույժ Լեւոն Գրիգորյանը, որը միաժամանակ հանդիսանում է «Գործի մարդիկ» փաթեթային ծրագրի մասնակից՝ մշակված առողջապահության, կրթության, պետ. hաստատությունների, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է բանկի քարտապանների շրջանում ավելացնել քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր Mastercard քարտերն արդեն հագեցած են առանց շփման տեխնոլոգիայով, որն էապես հեշտացնում է անկանխիկ վճարումների գործընթացը:

#երբշահումես ակցիայի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է անկանխիկ վճարումների կրկնակի աճ, իսկ մեկ քարտին բաժին հասնող անկանխիկ շրջանառությունն աճել է ռեկորդային՝ 40%-ով, ինչը վկայում է անկանխիկ գործարքների եւ բանկի կողմից անցկացվող ակցիաների հանդեպ քարտապանների աճող հետաքրքրության մասին ասված է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 10778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW