“Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի ղեկավարը հույս ունի, որ բարելավման միտումը կպահպանվի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ

12.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հազարամյակի մարտահրավերներ” (MCC) ամերիկյան կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը հույս է հայտնել, որ 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններում կպահպանվի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված բարելավման միտումը:

Ջոն Դանիլովիչն ասել է այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում:

“Մենք շատ ուշադիր հետեւում էինք մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Կա ընդհանուր կոնսենսուս, որ այս ընտրությունները բարելավում էին նախորդների հետ համեմատ, եւ դա հենց այն միտումն էր, որը մենք ցանկանում էինք տեսնել”,- ասել MCC-ի գլխավոր գործադիր տնօրենը:

Ջոն Դանիլովիչն ասել է, որ “մենք շարունակում ենք հետեւել ընտրական խախտումների հետաքննությանն ու ընտրական օրենսդրության բարեփոխումներին, եւ այդ մասին հայտնել ենք Հայաստանի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում”:

MCC-ի ղեկավարը նշել է, որ նոր ցուցանիշները, որոնց հիման վրա ընդունվում է Հիմնադրամի ծրագրերի իրագործման շարունակության մասին որոշումը, ի հայտ կգան ամառվա վերջում:

“Այս ծրագիրը հեշտ ծրագիր չէ: Հեշտ չէ ի սկզբանե համապատասխանել չափանիշներին, բայց եւ պահպանել այդ համապատասխանությունը”,- նշել է Ջոն Դանիլովիչը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ համամիտ են այնպիսի կազմակերպությունների գնահատականների հետ, ինչպիսիք են Freedom House-ը, կամ Transparency International-ը, որոնց զեկույցների վրա են հիմնվում MCC-ի ցուցանիշները, Ջոն Դանիլովիչն ասել է.

“Եթե Հայաստանի, կամ այն երկրի կառավարությունը համաձայն չէ ցուցանիշների հետ, մենք կոչ ենք անում կառավարություններին քննարկել այդ հարցերը աղբյուրների հետ` օրինակ Freedom House-ի հետ, եւ բացահայտել պատճառները` նրանք ուշադրություն չե՞ն դարձրել ճիշտ տեղեկության վրա, օգտագործե՞լ են անբավարար, կամ հնացած տեղեկություններ: Մենք ցանկանում ենք, որ երկրները մասնակցեն ցուցանիշների քննարկմանը, որպեսզի դրանք հստակ լինեն եւ սխալներ չպարունակեն”:

Ջոն Դանիլովիչը նաեւ նշել, որ “մենք շատ լուրջ ենք վերաբերվում Freedom House-ի գնահատականներին, սակայն նաեւ ուշադրություն ենք դարձնում այլ աղբյուրներին` Երեւանում մեր դեսպանատանը, միջազգային եւ եվրոպական կազմակերպություններին, որպեսզի տեղեկանանք նրանց տպավորությանը Հայաստանի ընդհանուր իրավիճակի մասին”:

“Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Հայաստանի կառավարության հետ բոլոր մակարդակով, եւ մեր հարաբերությունները շատ բաց եւ շատ դրական են”,- հայտարարել է “Հազարամյակի մարտահրավերներ” ամերիկյան կորպորացիայի (MCC) գլխավոր գործադիր տնօրենը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW