«ԱԳԲԱ Լիզինգ»-ը կաջակցի չգազաֆիկացված վայրերում մաքուր էներգիայի ներդրմանը

05.10.2017 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԱԳԲԱ Լիզինգ» #Արսեն Բազիկյան
«ԱԳԲԱ Լիզինգ»-ն ու «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության» հիմնադրամը Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր են ստորագրել:

«Պայմանագրի շրջանակում Հայաստանի շուրջ 280 համայնքի բնակիչներ եւ իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ՝ կատարելով նվազագույն ներդրումներ»,- ասված է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ֆինանսավորումը կտրամադրվի դրամով, սկսած 0% կանխավճարից, տարեկան 7% տոկոսադրույքով եւ մինչեւ 8 տարի մարման ժամկետով:

«2014-ին «ԱԳԲԱ Լիզինգ»-ը ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որով սկսեցինք իրականացնել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորում։ Արեւային էներգիայի վերարտադրման եւ էներգախնայող սարքավորումների ֆինանսավորումը մեզ համար գերակա ուղղություններ են, որի մասին փաստում է մեր կողմից արդեն իրականացված ավելի քան 500 «գրին» ծրագրի ֆինանսավորումը։ Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի իրականացմանը, քանի որ այս ոլորտը, բացի բիզնեսի ուղղություն լինելուց, նաեւ մեր բանկային խմբի սոցիալական պատասխանատվության դրսեւորումն է ինչպես շրջակա միջավայրի պահպանության առումով, այնպես եւ հասարակության առջեւ»,- ասել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
 
Դիտում՝ 2470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW