Գյուղտեխնիկայի արտադրության ոլորտի CLAAS միջազգային ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեության տարածմամբ:Այս մասին ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերն ու Կրասնոդարի CLAAS գործարանի տնօրեն Միխայել Ռիթերը հայտարարել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ եւ հնարավորություններ են բացվելու ԱՏԳ-ում գործող տնտեսվարողների համար, տեղեկացրել «Մեղրի» եւ «Արաս» ԱՏԳ-ների միջեւ համագործակցության հեռանկարի վերաբերյալ։ CLAAS-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Հանդիպմանը ներկա է եղել ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը: 28.08.2017 | 09:40 Բացվել է գյուղտեխնիկայի առաջին կայանը Հյուրերը կարեւորել են օգոստոսին Գեղարքունիքի մարզում գյուղտեխնիկայի առաջին կայանի բացումը, որին ներկայացված է եղել նաեւ CLAAS ընկերության արտադրանքը: «Շատ կարեւոր է, որպեսզի հայ ֆերմերները ոչ միայն տեղեկացված լինեն CLAAS-ի արտադրանքին եւ դրա առավելություններին, այլեւ, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն ունենան ստանալ պատշաճ ծառայություններ»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը:Թոմաս Շտիգլերն էլ նշել է, որ պատրաստ է քննարկել ՌԴ Կրասնոդար քաղաքից գյուղտեխնիկայի ներմուծման հնարավորությունը, քանի որ այնտեղ ձեւավորվել է արտադրության ամբողջական շղթա՝ հայ սպառողին այն առավել մատչելի եւ ճկուն պայմաններով տրամադրելու նպատակով:Ընկերության ներկայացուցիչները կարեւորել են գյուղտեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ պատրաստակամություն հայտնել Հայաստան գործուղելու համապատասխան մասնագետներ՝ տեղում ուսուցում կազմակերպելու նպատակով: Քննարկվել է նաեւ Հայաստանում CLAAS ընկերության տեխնիկայի սպասարկման կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Tweet Դիտում՝ 2407