Վարչապետը հանձնարարել է վեր հանել գյուղոլորտի անկման պատճառները

22.09.2017 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է վեր հանել գյուղատնտեսության ոլորտում վերջին ամիսներին արձանագրված անկման պատճառները:

«Վերջին ամիսներին գյուղոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս, հետեւաբար՝ առկա է անհրաժեշտություն ապահովելու ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքի հաշվառման, վերլուծության կատարումը: Սա առավել կարեւոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի եւ հաշվառելի»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկել Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ ՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին:
Դիտում՝ 1536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW