“Յունիբանկն” առաջարկում է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն իրականացնել միայն անկանխիկ եղանակով

04.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկի” բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն անկանխիկ եղանակով կատարելու պահանջը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Յունիբանկի” մամլո ծատայությունում, Վարդան Աթայանը նկատել է, որ “ՀՀ հիփոթեքային շուկան մեկ տարվա կտրվածքով կարելի է գնահատել մինչեւ 1 մլրդ ԱՄՆ դոլար, եւ անհրաժեշտ ծավալով վարկավորման չիրականացման հիմնական պատճառը բանկերում ոչ բավարար միջոցների առկայությունն է”:

Վարդան Աթայանը հիշեցրել է, որ բանկային ավանդների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ-ում կազմում է ընդամենը 8 տոկոս` “այսինքն բանկերում է գտնվում բնակչության խնայողությունների շատ չնչին մասը, մինչդեռ այդ թիվը կարող է անհամեմատ մեծ լինել”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW