«Գլոբալ Կրեդիտ»-ը Frontier Markets Advisory F.Z.E.-ից $1 մլն վարկ է ստացել

15.09.2017 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գլոբալ Կրեդիտ» #Frontier Markets Advisory F.Z.E.
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն բրիտանական Frontera Capital Group ֆինանսական ընկերությունների խմբի հետ կնքել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում խմբի մաս կազմող Frontier Markets Advisory F.Z.E. ընկերությունից ներգրավել է $1 մլն-ին համարժեք դրամի վարկ:

«Այս գործարքի իրականացումը եւս մեկ անգամ խոսում է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների աճող վստահության մասին»,- ասված է ՈՒՎԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են բացառապես վարկային նոր եւ առավել պահանջված գործիքների մշակմանը, վարկային պորտֆելի աճին եւ «Գլոբալ Կրեդիտ»-ի ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանը:

«Համագործակցության շրջանակում եւ վարկային պորտֆելի աճին համընթաց՝ նախատեսվում է կրկնապատկել եւ եռապատկել ազգային արժույթով ներգրավվող միջոցների ծավալները, որոնք հնարավորություն են տալու կազմակերպությանն իր ֆինանսական ծառայությունների բազմազանությամբ եւ հարմարավետությամբ հասանելի դառնալ իր ցանկացած հաճախորդի համար»,- նշել են ընկերությունում:
Դիտում՝ 3849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW