ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է հաշվետվություն, որտեղ ամփոփված են 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, մակրոտնտեսական ցուցանիշները, գործարար միջավայրի բարեփոխումներն ու ներդրումային ծրագրերի կատարողականը՝ ըստ ոլորտների:Հաշվետվության համաձայն՝ վարչապետի խոստացած $835 մլն-ից ներդրումներից արդեն իսկ իրականացվել է $375 մլն-ը (կամ 45%):Առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է շուրջ $1 024 մլն, այդ թվում՝ ուղղակի ներդրումները կազմել են շուրջ $328 մլն (2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճը կազմել է համապատասխանաբար 36,6% եւ 26,3%):Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 2071