Երեւան, 1 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր Երեւանում հայտարարել է, որ ընկերության կողմից առաջարկված ֆիքսված հեռախոսակապի նոր սակագները “օպտիմալ են”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր “Հայաստանի Հանրապետություն” թերթում տպագրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) “ԱրմենՏել” ընկերության կողմից ներկայացված հայտը` ֆիքսված հեռախոսակապի նոր սակագների վերանայման մասին: Հայտը նախատեսում է սակագների որոշակի աճ տեղական կապի եւ նվազեցում` միջքաղաքային եւ միջազգային զանգերի համար: Օլեգ Բլիզնյուկը “օպտիմալ է” անվանել ընկերության կողմից առաջարկված տեղական եւ միջազգային զանգերի գների հարաբերակցությունը: Նա ընդգծել է, որ “ԱրմենՏելի” կողմից առաջարկված սակագները զգալիորեն ցածր են ընկերության նախորդ սեփականատիրոջ առաջարկներից: “Մենք մանրամասն վերլուծություն ենք արել եւ կարծում ենք, որ մեր առաջարկած սակագները բավականին ընդունելի են”,- ասել է Օլեգ Բլիզնյուկը: Նա հայտնել է, որ “ԱրմենՏելի” կողմից ներկայացված հայտը ՀԾԿՀ-ի հետ քննարկվելու է առաջիկա 3 ամիսների ընթացքում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6174