Սբերբանկը նախատեսում է ստեղծել կիբերանվտանգության միջազգային տեխնոլոգիական հարթակ: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեցովն ասել է, որ «հաշվի առնելով փորձաքննությունը եւ կուտակած կարողությունները՝ Սբերբանկը պատրաստ է ստանձնել տեղեկատվության փոխանակման գլոբալ միջազգային տեխնոլոգիական հարթակի ստեղծման գործընթացը»: «Այն կարելի է ստեղծել համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ 1-2 տարում: Նման հարթակը կարող է ապահովել արտակարգ իրավիճակների դեպքում համակարգչային արձագանքման խմբերի միջեւ տեղեկատվության անընդհատ փոխանակում աշխարհի տարբեր երկրներում եւ բացահայտել կիբերհարձակումները վաղ փուլում»,- նշել է Ստանիսլավ Կուզնեցովը:Նրա խոսքով՝ եթե 2015թ. կիբերհանցագործությունների կողմից միջազգային բիզնեսին հասցված վնասը կազմում էր $400 մլրդ, 2016թ.՝ $445 մլրդ, ապա 2017թ. այն կկազմի $650 մլրդ:Ըստ Ստանիսլավ Կուզնեցովի՝ Սբերբանկը պատրաստ է հանդես գալ որպես հարթակի տեխնիկական ադմինիստրատոր եւ առաջարկել շահագրգիռ կառույցներին միանալ իրեն՝ հանցավոր խմբերի գործունեության մասին տեղեկատվությունն օպերատիվ կերպով ստանալու համար: Tweet Դիտում՝ 10069