ԱՄՀ ներկայացուցիչն Uݕŕ̠է, որ Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից է տնտեսական աճի ցուցանիշով

30.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում վերջին չորս տարիների ընթացքում տնտեսական աճը միջինում գերազանցել է 10%-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) Միջին եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ խորհրդատու Դեվիդ Օուենը:

Նրա խոսքերով, Հայաստանը տնտեսական զարգացման ցուցանիշով առաջատարներից է այն երկրների շարքում, որոնք նավթ չեն արտահանում: “Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական աճը միջինում կազմել է 13%”,- ասել է Դեվիդ Օուենը:

Նա նշել է, որ արտահանման աճի, արտաքին կապիտալի հոսքի եւ ուղիղ ներդրումների շնորհիվ, 2007 թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված 10%-ը:

ԱՄՀ ներկայացուցիչն ասել է, որ երկրների մեծամասնությունը սահմանփակել են ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի անվանական ամրապնդումը, եւ դրանց թվում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը (25%): Դեվիդ Օուենի խոսքերով, այս փաստն ունի դրական եւ զգալի ազդեցություն երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

Վերջին երկու տարիների ընթացքում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել ազգային դրամի իրական ամրապնդում: “Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականության շնորհիվ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 16.9%, ինչը Հայաստանը տարածաշրջանային առաջատար է դարձրել նաեւ այս ցուցանիշով”,- ասել է Օուենը:

ԱՄՀ ներկայացուցիչն ասել է, որ փոխարժեքի ճկուն ռեժիմն ու երկրի ղեկավարության ծարած խիստ բյուջետահարկային քաղաքականությունը նպաստել են սղաճի նվազմանը (4%) ու բարձր տնտեսական աճին: Նրա խոսքերով, Հայաստանի կառավարության հետագա կառուցողական բարեփոխումները կնպաստեն երկրի մրցունակության ուժեղեցմանը ու արտահանման աճին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6180
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW