Հայբիզնեսբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` ABB Telegram BOT հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով ստանալ տեղեկատվություն հաշիվների եւ այլ ծառայությունների վերաբերյալ:Ինչպես նշել են բանկում, ABB Telegram BOT-ը բանկի հատուկ էջն է Telegram messenger-ում, որտեղ ավտոմատ մշակվում եւ ակնթարթորեն տրամադրվում է տեղեկատվություն ընթացիկ հաշիվների մնացորդների, բանկի մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների հասցեների, արտարժույթի փոխարժեքների (այդ թվում՝ ըստ ՀՀ բանկերի), ավանդային պայմանների, ակցիաների եւ հատուկ առաջարկների վերաբերյալ:Բանկում ներկայացրել են ABB Telegram BOT հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը.1. Ներբեռնել անվճար Telegram messenger հավելվածը սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ, գրանցել հեռախոսահամարը:2. Chats բաժնում ստեղծել նոր հաղորդագրություն: 3. Փնտրման դաշտում լրացնել @abbminibot եւ ընտրել այն:4. Էկրանին կհայտնվի ողջույնի խոսք: ABB BOT-ով աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել Start հրահանգը:5. Հաշիվների մնացորդները դիտելու համար անհրաժեշտ է մուտքագրել գաղտնագիրը, որը տրամադրվում է բանկում: Այս գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հետեւյալ քայլերը`- ուղարկել հեռախոսահամարը՝ ընտրելով «ուղարկել հեռախոսահամարը» հրահանգը, - մուտքագրել գաղտնագիրը,- գաղտնագիրը ճիշտ լրացնելու դեպքում ընտրել «Ընթացիկ հաշիվների մնացորդներ» հրահանգը:6. Առանց գաղտնագիրը մուտքագրելու հնարավոր չէ դիտել հաշիվների մնացորդները. տվյալ դեպքում էկրանին կհայտնվի հետեւյալ հաղորդագրությունը՝ «Սխալ Գաղտնագիր - Գաղտնագիրը ճշտելու համար դիմեք «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ մոտակա մասնաճյուղ»:«Արտարժույթի փոխարժեքների, բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների, ավանդների պայմանների եւ ակցիաների վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ ցանկացած անձ եւ պարտադիր չէ լինել բանկի հաճախորդ: Նշված տեղեկատվությունը հնարավոր է ստանալ առանց գաղտնագիրը մուտքագրելու: Այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հաճախորդներին 24 ժամ հասանելի լինելու համար»,- տեղեկացրել են բանկում: Tweet Դիտում՝ 3554