Խոշորագույն բանկերը մտադիր են նոր կրիպտոարժույթ ներդնել
01.09.2017 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ytimg.com

Ինչպես գրում է Interfax-ը, վկայակոչելով Financial Times-ը, նոր կրիպտոարժույթն օգտագործվելու է տարատեսակ արժեթղթերով գործարքների ժամանակ՝ ակնթարթային հաշվարկներ եւ քլիրինգ իրականացնելիս:
Անցած տարվա օգոստոսին շվեյցարական UBS բանկն ու Clearmatics Technologies-ը համատեղ ստեղծել են նոր կրիպտոարժույթ՝ utility settlement coin (USC, գործնական դրամային միավոր՝ հաշվարկների համար) անվանումով: Հետագայում այս նախագծին միացել են նաեւ BNY Mellon-ը, Deutsche Bank-ն ու Santander-ը:
Ներկայում նախագիծը մտել է նոր փուլ. մասնակիցները ձգտում են խորացնել USC-ի քննարկումը կենտրոնական բանկերի հետ եւ աշխատում են նոր կրիպտոարժույթի անվտանգության լրացուցիչ միջոցառումների ուղղությամբ:
«Կենտրոնական բանկերի եւ կարգավորիչների հետ անցկացնում ենք քննարկումներ, որոնք կշարունակենք նաեւ առաջիկա 12 ամիսներին՝ 2018-ի վերջին նախագիծը մասնակիորեն գործարկելու նպատակով»,- հայտարարել է UBS-ի ներկայացուցիչը:
USC-ին անցումն ենթադրում է, որ արժեթղթերով գործարքների կողմերը չեն սպասելու ավանդական դրամական փոխանցումների իրականացմանը, այլ, փոխարենը, օգտագործելու են կրիպտոարժույթը, որը կենտրոնական բանկերում կարելի է փոխարկել սովորական արժույթի: Այս մոտեցումը կկրճատի ինչպես ժամանակային եւ գումարային ծախսերը, այնպես էլ մարդկային ռեսուրսների օգտագործումը:
Միասնական USC կրիպտոարժույթը կփոխարկվի ամենատարբեր ավանդական արժույթների՝ կախված գործարքի կողմերի պահանջներից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: