Բանկերի ֆինտեխ կախվածությունը. ստարտափներ vs գիգանտներ
29.08.2017 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://assets.weforum.org

Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հրապարակած «Ֆինտեխի սահմաններից այն կողմ. ֆինանսական ծառայությունների առաջանցիկ ներուժի պրագմատիկ գնահատական» զեկույցում:
Ինչպես գրում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով զեկույցը, բանկային եւ ապահովագրական ոլորտներում մրցակցային միջավայրի ձեւավորման գործում գնալով մեծանում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների դերը:
Միեւնույն ժամանակ, ֆինանսական նորարարությունների նկատմամբ ազգային կարգավորիչների տարբեր մոտեցումները խաթարում են ֆինանսական ճգնաժամի դեպքում համաձայնեցված քայլերի հեռանկարը:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ ֆինտեխ ստարտափների հաջողությունը լիարժեք չէր: Մի կողմից, նրանց հաջողվել է իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը. հենց նրանք են որոշել նորարարությունների ներդրման ուղղություններն ու տեմպերը ֆինանսական ոլորտում, ինչպես նաեւ փոխել հաճախորդների սպասումները՝ սահմանելով ավելի բարձր նշաձող: Միեւնույն ժամանակ, գերագնահատված էր հաճախորդների պատրաստակամությունը՝ հրաժարվելու ավանդական խաղացողների ծառայություններից, հատկապես երբ վերջինները սկսեցին հարմարվել նոր պայմաններին:
Ինչպես նշվում է զեկույցում, բանկերի եւ ապահովագրական ընկերությունների համար ապագայում իրական սպառնալիք են լինելու ոչ թե ֆինտեխ ստարտափները, այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները:
WFE-ի կողմից ֆինանսական հատվածի համար հիմնարար համարվող բոլոր երեք տեխնոլոգիաների գծով (ամպային տեխնոլոգիաներ, հաճախորդամետ արհեստական բանականություն եւ մեծ տվյալների վերլուծություն) առաջատար են տեխնոլոգիական գիգատները՝ Amazon-ը, Google-ն ու Facebook-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: