Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ասել է, որ անհրաժեշտ է լայնացնել դեպի Հայաստան ամերիկյան բիզնեսի «արահետը»:Այս մասին Արմեն Ավակ Ավակյանն ասել է Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո՝ ի պատասխան գործնական առաջարկներին:«Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով մեկ-երկու աշխատաժողով կկազմակերպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք: Կոչ եմ անում գործի անցնել բոլորին, ովքեր կցանկանան միանալ։ Եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք միավորել մեր նորարար մտքերն ու նախագծել անթերի ռազմավարություն՝ Հայաստանը լավագույնս դիրքավորելու բիզնեսի համար»,-ասել է նա: 23.08.2017 | 12:56 Հայաստանի գրավչությունը ներկայացվել է ԱՄՆ բիզնեսի առաջնորդներին Հիմնադրամում տեղեկացրել են, որ ԱՄՆ այցի ընթացքում Արմեն Ավակ Ավակյանը Հայ-ամերիկյան գործարար (ՀԱԳ) խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է տեխնոլոգիական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Career, QUETICO, Cater Truck։ Ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվել են բիզնեսին առնչվող հարցեր եւ Հայաստանը՝ որպես ներդրումների ուղղություն, դիտարկելու գաղափարը։ «Վստահ եմ, որ ՀԱԳ խորհուրդն ու ՀԶՀ-ն արդյունավետ կաշխատեն յուրաքանչյուր ներդրողի ծրագրերի Հայաստանում կյանք տալու համար։ Հիմնադրամի կողմից գործարար ծրագրերի զարգացումը, մարքեթինգային եւ հետներդրումային աջակցությունը Հայաստանում բարձր մակարդակի ապահովությամբ ներդրումներ անելիս կարեւոր հանգամանք են գործարարների համար»,- ասել է Ալեք Բաղդասարյանը։ Tweet Դիտում՝ 14755