Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ների համար Գորիսում դասընթաց է կազմակերպել

25.08.2017 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՓՄՁ #դասընթաց
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը եւ աշխարհագրությունը:

Ինչպես հայտնել են բանկում, հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ ներառեցին տուրիզմի զարգացմանն ուղղված եւ նոր ներդրված հետեւյալ թեմաներ.

- Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ,

- Հոգատարություն հյուրերի նկատմամբ,

- Մոտիվացիա եւ կադրերի պահպանում,

- Հյուրանոցային ծառայությունների վաճառք:   

Դասընթացներին մասնակցեց Սյունիքի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ:

Բանկի կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից: Դասընթացները վարում են բանկի միջին եւ ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը եւ մարքեթինգին վերաբերող թեմաներ:

Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առեւտուրը, արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը:     
Դիտում՝ 4948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW