Երեւան, 23 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. առաջին եռամսյակի տվյալներով, UNIstream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը Հայաստանում կազմել է $92.5 մլն, ինչը 1.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին "Յունիբանկի" մամլո ծառայությունում, 2006 թվականին գործարքների ծավալը 2005 թ. հետ համեմատ համարյա կրկնապատկվել էր, կազմելով $413.3 մլն: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, UNIstream-ի բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ամենամեծ հատվածը` 47%-ից ավելի: Մեկնաբանելով հանրապետությունում բիզնեսի աճի բարձր տեմպերը, “Յունիբանկ” ՓԲԸ վարչության նախագահ Վարդան Աթայանն ասել է, որ Հայաստանը ԱՊՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ամենադինամիկ զարգացող հատվածներից մեկն է: Նրա խոսքերով, 2007 թ. UNIstream-ը նախատեսում է Հայաստանում հասնել $600 մլն-ի շրջանառության: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6090