Յանդեքս. Տաքսի ծառայությունն այսուհետեւ կգործի նաեւ Վանաձորում:Ինչպես հայտնել են ընկերությունում, քաղաքի բնակիչները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ կայքի միջոցով։«Մեքենա պատվիրելու համար դիսպետչերական կետ զանգահարելու կարիք չկա. Յանդեքս. Տաքսին ավտոմատ կերպով կորոշի օգտատիրոջ գտնվելու վայրը եւ պատվերը կուղարկի այն վարորդին, ով կկարողանա մոտենալ բոլորից արագ։ Պարտադիր չէ իմանալ նշանակման վայրի ստույգ հասցեն։ Բավական է նշել հաստատության կամ կազմակերպության անվանումը. ծառայությունն այն կգտնի քարտեզի վրա եւ կկառուցի երթուղին»,- ասված է հաղորդագրությունում:Վանաձորում տաքսու մոտեցման միջին ժամանակը կազմում է 5 րոպե։ Տաքսու մոտենալու ընթացքին կարելի է հետեւել քաղաքի քարտեզի վրա՝ անմիջապես հավելվածում:Վանաձորում գործում է միասնական սակագին. ուղեւորության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը՝ ներառյալ մեքենայի մոտեցումն ու 2 կմ ուղեւորությունը, այնուհետեւ յուրաքանչյուր կմ-ի համար՝ 100 դրամից ոչ ավել։ Օրինակ՝ 200 դրամով կարելի է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանից հասնել երկաթուղային կայարան, իսկ Հայքի հրապարակից մինչեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ուղեւորությունը, որտեղ գործում է Յանդեքսի ծրագրավորման դպրոցը, կարժենա մոտավորապես 500 դրամ։ Քաղաքի սահմաններից դուրս գալու դեպքում երթուղու յուրաքանչյուր կմ-ն արժե 150 դրամից ոչ ավել։ «Մեր տեխնոլոգիաների ու ալգորիթմների շնորհիվ տաքսին դառնում է հարմար ու մատչելի փոխադրամիջոց։ Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով մոտակա վարորդին՝ մենք նվազեցնում ենք մեքենայի մոտեցման ժամանակը եւ, հետեւաբար, ծառայության ինքնարժեքը, քանի որ վարորդը ստիպված չէ հասնել քաղաքի մյուս ծայրը՝ հաճախորդին մոտենալու համար։ Այժմ մեր ուղեւորություններն ամենամատչելին են Վանաձոր քաղաքում», - ասել է Յանդեքս. Տաքսիի միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը։Ընկերությունում տեղեկացրել են, որ չեն աշխատում անմիջականորեն վարորդների հետ, այլ համագործակցում են տաքսոպարկերի եւ դիսպետչերական ծառայությունների հետ։ Պատվերները բաշխելիս՝ հավելվածը հաշվի է առնում վարորդի վարկանիշը՝ հիմնված օգտատերերի գնահատականների եւ կատարած ուղեւորությունների վիճակագրության վրա։ Վանաձորում ծառայությանը միացել են երկու գործընկեր տաքսոպարկերի 50 ավտոմեքենաներ: Հայաստանում Յանդեքս. Տաքսին արդեն գործում է Երեւան եւ Գյումրի քաղաքներում։Յանդեքս. Տաքսի անվճար հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերի համար։ Ուղեւորության արժեքը կարելի է հաշվարկել կայքում: Tweet Դիտում՝ 16340