Լիդիանը արձագանքել է հրապարակված զեկույցներին

22.08.2017 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան

Լիդիան ընկերությունն այսսօր հրապարակել է Ամուլսարի  բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրությունները:

Ընկերությունը հայտնել է, որ հուլիսի 19-ին իր տրամադրության տակ են հայտնվել Blue Minerals Consultancy, Clear Coast Consulting եւ Buka Environmental, ընկերությունների պատրաստած զեկույցները, որոնք անդրադառնում են Ամուլսարի Ծրագրի շրջանակներում թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) հավանական ռիսկին եւ ստորգետնյա եւ մակերեւութային ջրերի հետ կապված հարցերին, ինչպես նաեւ Լիդիանի կողմից առաջարկվող մեղմացման միջոցառումներին:

Ստորեւ ներկայացնում ենք Լիդիանի արձագանքը.

«Տվյալ զեկույցները հիմնված են  Լիդիանի հրապարակված հաշվետվությունների Հ. Բրոնոզյանի կողմից ընտրված փաստաթղթերի ուսումնսիրության վրա եւ այս ամփոփագրում տվյալ զեկույցներին այսուհետ հղում է արվում որպես «Զեկույցներ»:

Լիդիանը բաց է Ծրագրի հանդեպ խիստ վերահսկողության եւ փորձագիտական գնահատականների համար: Մեզ համար կարեւոր է, որ Ծրագրի շահագրգիռ կողմերին մտահոգող բոլոր հարցերին տրվեն սպառիչ պատասխաններ:

Այդ նպատակով, Լիդիանը  Զեկույցների անկախ ուսումնասիրություն է պատվիրել  միջազգային առաջատար բնապահպանական խորհրդատվական ընկերություններին՝ Ամուլսարի ԲՍԱԳ հեղինակներին՝  «Wardell Armstrong International», «Global Resource Engineering (GRE)» եւ «Golder Associates» , որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ

Պատասխանների հիմնական շեշտադրումները.

•    Զեկույցներում ներկայացված գնահատականներն ու եզրակացությունները հիմնված են Լիդիանի ներկայացրած բնապահպանական կառավարման ծրագրերի միայն մի մասի վրա: Շատ դեպքերում սխալ են մեկնաբանվում, անտեսվում եւ համատեքստից դուրս են հանվում ԲՍԱԳ-ում եւ այլ փաստաթղթերում համապարփակ ներկայացված շատ հարցեր:     

•    Զեկույցների հեղինակները անտեսում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների օպտիմալացումը իրականացվում է որպես շարունակական գործընաց, թեեւ դա ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից: Նրանց ներկայացրած դիտարկումների մեծ մասը ժամանակավրեպ է, քանի որ այդ մասով արդեն իրականացվում են կամ ծրագրված են ուսումնասիրություններ եւ սա նույնպես ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից:

•    Թեեւ ԹԱԴ վերահսկման հնարավորությունը ուղղակիորեն կասկածի տակ չի դրվում, հեղինակները միեւնույն ժամանակ անտեսում են ԹԱԴ-ի վերահսկման ընդունված մեթոդի՝ պասիվ մաքրման համակարգի աճող դերը: Այս մեթոդի միջազգային կիրառման բազմաթիվ օրինակներ են նշվում տեխնիկական հաշվետվության մեջ, տես այստեղ:

•    Զեկույցները հաշվի չեն առնում այն փաստը, որ Ամուլսարի ԲՍԱԳ-ի իրականացման գործընթացը վերահսկվում է միջազգային անկախ տեխնիկական փորձագետների կողմից: ԹԱԴ վերահսկման, ջրերի վրա ազդեցության, հանքի փակման յուրաքանչյուր ասպեկտ մանրամասն գնահատվել է անկախ փորձագետների կողմից:  

Զեկույցներում չի բացահայտվել որեւէ նոր ռիսկ, որը Լիդիանի կողմից ավելի վաղ չի հայտնաբերվել եւ չի ներառվել մեր կառավարման պլաններում:

Զեկույցների ընթերցողների համար կարեւոր է իրազեկված լինել հետեւյալի մասին.

Զեկույցներում հաշվի չեն առնված Լիդիանի կողմից նախատեսվածեւ փաստաթղթերով հիմնավորված մեղմացման լայնածավալ միջոցառումները։
 
Թեեւ զեկույցների քննադատությունը վերաբերում է ԲՍԱԳ-ի (հունիս 2016) եւ NI 43-101 տեխնիկական զեկույցի «Առաջարկություններ» գլխին (մարտ  2017թ), զեկույցներից երեւում է, որ քննադատները անտեսել են հանքի շինարարության, շահագործման, փակման եւ փակմանը հաջորդող փուլի համար մշակված բոլոր կառավարման պլաններն ու ԲՍԱԳ-ի գործընթացի ամբողջականությունը։ Կառավարման պլաններով սահմանված ծրագրերը անդրադառնում են Ծրագրի բնապահպանական ու սոցիալական ռիսկերին ու ազդեցություններին եւ ներառում են՝
 
•    ԹԱԴ կառավարման պլան,
•    Մակերեւութային ջրերի կառավարման պլան, եւ
•    Հանքի նախնական ռեկուլտիվացիայի, փակման ու վերականգնման պլան։
 
Սկզբնական պլանները ներկայացված են այստեղ, եւ դրանք ենթարկվում են Բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլաններով (ԲՍԿՊ) նախատեսված զարգացումների։

Խորհրդատուները որեւէ կերպ չեն փորձել կապ հաստատել Լիդիանի բնապահպանական ու սոցիալական թիմի հետ՝ առկա կառավարման պլանները լիարժեքորեն ըմբռնելու նպատակով։ Դա լուրջ բացթողում է, որի հետեւանքով ծրագիրն ընկալվել է մասնակիորեն եւ արվել են սխալ ենթադրություններ, որոնք հնարավոր էր բացառել պատշաճ քննարկման դեպքում։  

Լիդիանի ուսումնասիրություններն ու մեղմացման միջոցառումներիպլանները իրականացվել եւ մանրամասն ստուգվել են անկախփորձագետների կողմից՝ միջազգային չափանիշներինհամապատասխանության մասով:

Զեկույցներում նշվում է, որ «արդյունահանումը չի կարելի սկսել այնքանժամանակ, քանի դեռ անկախ մարմինների/խորհդատուների կողմից չենիրականացվել լրացուցիչ ուսումնասիրություններ»։

Այս խորհուրդը անտեսում է այն փաստը, որ Ամուլսարի ծրագրի նկատմամբ արդեն իսկ իրականացվում է անկախ վերահսկողություն, ինչպես նաեւ իրականացվում է կատարվող գործողությունների շարունակական բնապահպանական մոնիթորինգ, վերլուծություն եւ գնահատում։   

Լիդիանի Բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանները լիովին համապատասխանում են ինչպես հայաստանյան օրենսդրության պահանջներին, այնպես էլ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների եւ միջազգային կառույցների խստագույն չափանիշներին, մասնավորապես՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կատարողական պահանջներին ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կատարողական չափանիշներին։ Լիդիանի ԲՍԿՊ-ները 2017թ․ ապրիլին մանրակրկիտ եւ անկախ ստուգման են ենթարկվել անկախ միջազգային բնապահպանական ու սոցիալական աուդիտի կողմից, որը հաստատել է, որ մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի ու ԹԱԴ-ի կառավարման հետ կապված բնապահպանական ռիսկերն ու ազդեցությունները լիարժեք ներառված են ընդհանուր կառավարման համակարգում, իսկ Ծրագիրը համապատախսանում է ստանձնած պարտավորությունների պահանջներին։

Զեկույցներում ասվում է, որ լրացուցիչ աշխատանքներ էանհրաժեշտ ձեռնարկել ազդեցությունները գնահատելու եւ մեղմելուհամար, մինչդեռ հաշվի չի առնվում, որ այս աշխատանքներն արդենիսկ նախագծվել են, բյուջետավորվել են եւ իրականացվելու ենԾրագրի համապատասխան փուլում:

Զեկույցների հեղինակները, որոշ դեպքերում խոսում են հետագա մանրամասն ուսումնասիրությունների եւ փորձարկումների անհրաժեշտության մասին՝ նշելով որ դրանք դեռեւս չեն ձեռնարկվել Ամուլսարում:  Հանքարդյունաբերության լավագույն փորձի ուղեցույցը նախատեսում է ծրագրի նախագծման փուլային մոտեցում: Սա ենթադրում է, որ մանրակրկիտ նախագծումը իրականացվում է ծրագրին զուգընթաց: Զեկույցներում առաջարկվող աշխատանքների մեծ մասն արդեն նախագծվել եւ բյուջետավորվել է՝ համապատասխան փուլերում իրականացնելու նպատակով: Սա հստակ երեւում է մեր փաստաթղթերում:

Օրինակ, զեկույցներում նշվում է, որ «Լրացուցիչ բազմաթիվ երկրաքիմիական հետազոտություններ պետք է իրականացվեն, այդ թվում՝ ավելի շատ թթվահիմնային հաշվառումներ, նյութաբանություն՝ թթվային ապարների դրենաժի ծավալները եւ ժամանակի հետ դրանց փոփոխությունը կանխատեսելու համար:»  Դա հանդիսանում է նաեւ մեր հրապարակային ԲՍԿՊ-ի պահանջ, որտեղ ասվում է, որ հետագա ուսումնասիրություններ են պահանջվում ԹԱԴ մաքրման մանրամասն ռազմավարություն մշակելու համար: Իսկ Տեխնիկատնտեսական հիմնավորման- NI 43-101 փաստաթղթում նշվում է այս աշխատանքների համար նախատեսված բյուջեն:
 
Պասիվ մաքրման մեթոդների եւ հետփակման փուլում ԹԱԴ կառավարման արդյունավետությունը հաստատելու համար պահանջվող հետագա ուսումնասիրությունները եւս նախագծվել են եւ բյուջետավորվել: Եթե տվյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ առաջարկվող պլանները բավարար չեն, ինչը քիչ հավանական է, ապա մաքրման այլընտրանքային մեթոդներ կկիրառվեն: Կարեւոր է, որ լրացուցիչ ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի բավարար ժամանակ մնա այլընտրանքային ուսումնասիրությունների հաստատման, գնահատման եւ իրականացման համար, եթե նման անհրաժեշտություն լինի: 

Որոշ դեպքերում զեկույցներում սխալ են մեկնաբանվում,անտեսվում եւ համատեքստից դուրս են դիտարկվում ԲՍԱԳ-ում եւ այլ ուսումնասիրություններում համապարփակ ներկայացված շատ հարցեր:     

Զեկույցներում բարձրացված հարցերի մեծ մասը Լիդիանի կողմից ավելի վաղ քննարկվել, գնահատվել եւ ներառվել է մեր կառավարման պլաններում:

Պնդում. ԲՍԱԳ-ում ասվում է, որ ստորգետնյա ջրեր չեն ներհոսելու բացահանք:
Իրականում. Դա սխալ մենկաբանություն է: ԲՍԱԳ-ում մոդելավորվում եւ գնահատվում է ստորգետնյա ջրերի ներհոսքը եւ դրանց կառավարումը (տես, օրինակ՝ Հավելված 6.9.1-ը):

Պնդում. Սնդիկի արտանետումները սպասելի են, այդ թվում նաեւ սնդիկի ռետորտային համակարգից:
Իրականում. Փորձարկումները ցույց են տվել, որ վերամշակված հանքաքարը սնդիկ չի պարունակի, իսկ ռետորտային համակարգը նախատեսվում է որպես անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ բնապահպանական կառավարման միջոց: Արտանետումներ չեն լինելու:
  
Պնդում. Պլաններում հաշվի չի առնվում յարոզիտի եւ ալունիտի ազդեցությունը ԹԱԴ-ի վրա:
Իրականում. Տվյալ միներալների թթվագոյացնող պոտենցիալը գնահատվել է եւ հաստատվել որպես զրոյական: Այդ մասին բազմիցս նշվում է թե ՏՏՀ-ում եւ թե ԲՍԱԳ-ում:

Այս եւ Զեկույցներում բարձրացված բոլոր տեխնիկական հարցերի մանրամասն պատասխանները կարելի է գտնել «Wardell Armstrong» ընկերության կողմից պատրաստված զեկույցում, որը ներառում է «GRE» եւ «Golder Associates» ընկերությունների կողմից կազմված Հավելվածներ:  Լիդիանը պատրաստ է Զեկույցների հեղինակների հետ հետագա քննարկումների եւ բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ շարունակական թափանցիկ երկխոսության համար:

Հանքարդյունահանումը ենթադրում է զգալի ներդրումներ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի համար արդյունք ապահովելու նպատակով:  Այս գործընթացը նաեւ ենթադրում է խիստ վերահսկողություն եւ պատասխանատվություն: Լիդիանը ձգտում է իրականացնել առավելագույն թափանցիկ եւ վստահելի գործունեություն: Համոզված ենք, որ Ամուլսարը կլինի օրինակելի հանք՝ բոլոր հնարավոր ռիսկերի լիարժեք վերահսկմամբ, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ՝ առաջատար հանքարդյունաբերական երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի օրինակով:   

Նշենք նաեւ, որ մեր ընկերության ղեկավար կազմի զգալի մասը հայազգի բարձրակարգ մասնագետներ են, որոնք նաեւ իրենց երկրի հայրենասեր քաղաքացիներ են:  Նրանք մեր ընկերության մաս են կազմել, որպեսզի իրականացնեն բնապահպանական տեսանկյունից պատասխանատու եւ Հայաստանին օգուտ բերող ծրագիր: Նրանք նույնքան նվիրված են իրենց երկրին, որքան մյուս շահագրգիռ կողմերը»: 

Դիտում՝ 11528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW