Moody's-ն իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը

21.08.2017 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ադրբեջան
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի թողարկողի երկարաժամկետ վարկանիշն ու առաջնային չապահովված պարտավորությունների վարկանիշը՝ Ba1-ից հասցնելով  Ba2-ի՝ կայուն կանխատեսմամբ:

Ինչպես գրում է Finmarket.ru կայքը, գործակալությունը Ba1-ից  Ba2 է իջեցրել նաեւ «Հարավային գազային միջանցք» ընկերության առաջնային չապահովված պարտավորությունների վարկանիշը. պարտատոմսերը երաշխավորված են Ադրբեջանի կողմից:

«Վարկանիշի իջեցումն արտացոլում է Ադրբեջանում ֆինանսատնտեսական իրավիճակի զգալի եւ շարունակական թուլացումը՝ պայմանավորված նավթի գների ցածր մակարդակի պահպանմամբ, դրա արդյունահանման ներուժի կրճատմամբ եւ շատ թույլ բանկային համակարգով»,- կարծում է գործակալությունը:

Moody's-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ Ադրբեջանի համախառն պետական պարտքը կավելանա՝ 2017-ին կազմելով ՀՆԱ-ի 52%-ը (2016-ին ցուցանիշը կազմում էր 51%), իսկ 2018-ի վերջին կգերազանցի 55%-ը:

Գործակալության կանխատեսմամբ, Ադրբեջանի իրական ՀՆԱ-ն 2017-ին կնվազի շուրջ 1,5%-ով՝ հաջորդելով  2016-ին գրանցված 4% անկմանը:
Դիտում՝ 10798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW