ԵԱԶԲ. Փոխադարձ ներդրումները ԵԱՏՄ-ում եռամյա անկումից հետո աճել են
21.08.2017 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://kyrtag.kg/

Մասնավորապես, 2013-2015թթ. եռամյա անկումից հետո ԵԱՏՄ երկրների միջեւ օտարերկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈՒՆ) աճել են 15,9%-ով՝ հասնելով $26,8 մլրդ-ի:
Նման տվյալներ են ներկայացված Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի հրապարակած «Փոխադարձ ներդրումների մոնիտորինգն ԱՊՀ երկրներում-2017» զեկույցում:
Ըստ զեկույցի՝ ԵԱՏՄ շրջանակում կապիտալի խոշորագույն արտահանողները ռուսաստանյան ընկերություններն են. վերջիններիս բաժին է ընկել ՕՈՒՆ-երի արտահանման 78%-ից ավելին: Երկրորդ տեղում Ղազախստանն է (13,5%), երրորդում՝ Բելառուսը (7,8%):
Հայաստանն ու Ղրղզստանը զգալիորեն զիջել են իրենց դիրքերը ԵԱՏՄ առավել խոշոր տնտեսություններին:
Հետազոտության համաձայն, ռուսաստանյան ընկերություններն ավելացրել են ներդրումները դեպի Միության բոլոր անդամ երկրներ: 2017թ. սկզբին ռուսաստանյան ՕՈՒՆ-երի ներգրավման գծով առաջատարներն է եղել Բելառուսը ($8,5 մլրդ): Նրան հաջորդում են Ղազախստանը ($8,2 մլրդ), Հայաստանը ($3,4 մլրդ) եւ Ղրղզստանը ($0,9 մլրդ):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: