Պրոմեթեյ Բանկն աջակցել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներին

17.08.2017 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պրոմեթեյ Բանկ
Պրոմեթեյ Բանկը ֆինանսավորել է Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դար) մկրտության ավազանի կառուցման աշխատանքները:

Բանկում նշել են, որ շուտով տեղի կունենա ավազանի օծման արարողությունը:

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արեւելյան կողմից ավագ խորանով եւ դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային եւ արեւմտյան կողմերից։

Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել՝ դառնալով պահեստ։

Հայաստանի անկախության հռչակումից հետո այն վերանորոգվել է Պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից:
Դիտում՝ 4532

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW