Ամերիկյան Blockstream ընկերությունը գործարկել է Blockstream Satellite նախագիծը, որն արբանյակների օգնությամբ հասանելիություն է ապահովում մարդկանց համար բիթքոինների և կրիպտո արժույթների «հանքագործության» գործարքների նկատմամբ՝ առանց ինտերնետի օգնության:Ինչպես հաղորդում է Bankir.ru-ն, նոր ծառայությունն իրական ժամանակում տիեզերական արբանյակներից կհաղորդի կրիպտո արժույթների գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը: Բիթքոինով գործարքների մասին տվյալները արբանյակների ցանցին կհաղորդվեն վերերկրյա կայաններից: Ընկերությունում պնդում են, որ բիթքոինների ցանցի անվճար հասանելիություն կունենան աշխարհում բոլոր մարդիկ, այդ թվում՝ այն չորս միլիարդը, որ դեռ միացած չեն ինտերնետին: Tweet Դիտում՝ 10303