Քննարկվում է Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցումը

07.08.2017 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global Reservers #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Global Reservers ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն եւ հետեւողականորեն իրականացնելու է այն:

Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ եւ դրանց հիման վրա շարժվել առաջ:
Դիտում՝ 2783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW